Քաղաքականություն
05.11.2026 | 17:52
Ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի վերաբերյալ այս պահին առարկայական պայմանավորվածություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանցի մասնագետների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների միջև աշխատանքային հանդիպումներ եղել են և շարունակվում են։
Միրզոյանը հույս հայտնեց, որ ապագայում նման շփումներ տեղի կունենան նաև արտգործնախարարությունների մակարդակով։ Նրա գնահատմամբ՝ երբ հարաբերություններն ավելի բնականոն դառնան, իսկ խաղաղությունն ամրապնդվի և ինստիտուցիոնալացվի, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները նույնպես կհանդիպեն և կմասնակցեն տարբեր միջոցառումների։
«Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ընդգծեց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է ընդունել ադրբեջանցի պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց Դիլիջանում հնադիպել էին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու այդ ժամանակ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան