Պարզվել է Ուշիի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

Բաժանորդագրվել

Մահացածներից ամենաերիտասարդը 14–ամյա աղջիկ է։ Մահացածների թվում է նաև Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ «ԿամԱզը» վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Օպել Զաֆիրան» վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Շևրոլետ Վոլտը»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Ջիպ Կոմպասը» վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։

«Վթարի հետևանքով Վահրամ Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն, Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը տեղում մահացել են»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յուրի Դավթյանը, իսկ Ռաֆիկ Եղիազարյանն ու նրա ուղևոր, Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Leave a comment