Էլեկտրոնային փոստում կուտակված հազարավոր չընթերցված նամակները կարող են իսկական ճնշող քաոս առաջացնել: Եթե ձեր մուտքային արկղի (Inbox) ծանուցումների թիվը նայելիս ցանկություն է առաջանում պարզապես հանձնվել, ապա ժամանակն է ծանոթանալու Gmail-ի երկու «գաղտնի» գործառույթներին, որոնք թաքնված են բոլորի աչքի առջև, գրում է Inc.com-ը։
Այս երկու հնարքները թույլ են տալիս րոպեների ընթացքում մաքրել հազարավոր նամակներ և վերականգնել կարգուկանոնը ձեր փոստում: (Խորհուրդ է տրվում դրանք կիրառել համակարգչից):
1. «Manage Subscriptions» (Բաժանորդագրությունների կառավարում)
Gmail-ի այս գործառույթն ավտոմատ կերպով խմբավորում և ցույց է տալիս այն բոլոր ուղարկողներին ու ընկերություններին, որոնցից դուք պարբերաբար նորություններ կամ գովազդային նամակներ եք ստանում:
Ինչպես գտնել այս գործառույթը.
-
Gmail-ի ձախակողմյան ցանկում (Inbox, Sent, Drafts բաժինների կողքին) սեղմեք «More» (Ավելին) կոճակը:
-
Ցանկում փնտրեք «Manage Subscriptions» տարբերակը:
-
Եթե այն չեք տեսնում, մտեք Gmail-ի կարգավորումներ (Settings) և միացրեք «Smart Features» (Խելացի գործառույթներ) տարբերակը:
Կարևոր հնարք՝ նախքան բաժանորդագրությունից դուրս գալը.
Շատերը միանգամից սեղմում են «Unsubscribe» (Չեղարկել բաժանորդագրությունը), սակայն դա սխալ է: Եթե միայն չեղարկեք բաժանորդագրությունը, այդ ուղարկողից նախկինում ստացված հարյուրավոր հին նամակները կմնան ձեր արկղում:
2. «Find emails from…» (Գտնել նամակները տվյալ ուղարկողից)
Սա ամենաարագ միջոցն է որոշակի հասցեից ստացված բոլոր նամակները վայրկյանների ընթացքում ի հայտ բերելու և մաքրելու համար:
Ինչպես կիրառել.
-
Մուտքային արկղում (Inbox) աջ քլիք արեք (Mac-ի վրա՝ Control + click կամ երկու մատով հպում) ցանկացած նամակի վրա:
-
Բացված մենյուի ամենաներքևում ընտրեք «Find emails from [Ուղարկողի անունը]»:
-
Համակարգն ակնթարթորեն ցույց տա տվյալ հասցեատիրոջից ստացված բոլոր նամակները, որոնք կարող եք միանգամից նշել և ջնջել կամ արխիվացնել:
Օգտակար խորհուրդ. Եթե ջնջելուց հետո էլ նամակների կողքին տեսնում եք աղբամանի նշան, դա նշանակում է, որ դրանք տեղափոխվել են «Trash» (Աղբաման) բաժին: Լրիվ ազատվելու համար մտեք «Trash» և դատարկեք այն: