Բրյուսելը Կիեւին կհատկացնի նոր ֆինանսական օգնության փաթեթ․ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը։
«Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք 4.36 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ», – ասվում է հայտարարության մեջ։
Միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի կարևորագույն հանրային ծառայությունների գործունեությունը ապահովելու և անհետաձգելի պաշտպանական կարիքները հոգալու համար, հավելվում է հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովը երեկ ԵՄ-ն անվանել է Ուկրաինայի գլխավոր հովանավոր։ Եվրամիությունը Կիեւին 2022 թվականին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր 231.5 միլիարդ եվրո է հատկացրել։
Հոկտեմբերի 23-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է հոգալ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսական կարիքների մոտավորապես երկու երրորդը, որը գնահատվում է 70 միլիարդ եվրո։ Սա կազմում է մոտավորապես 46.7 միլիարդ եվրո։