Փաշինյանը ձգձգում է ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը․ Արմեն Աշոտյանն ասում է` ինչու

https://arm.sputniknews.ru/20261105/pashinjany-dzgdzgum-e-em-andamakcutjan-hajti-nerkajacumy-armen-ashvotjann-asum-e-inchu-108972920.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534005_158:0:1123:724_1920x0_80_0_0_a430a8b369dda9d4e8f516af69626435.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), արմեն աշոտյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան

հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), արմեն աշոտյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Արմեն Աշոտյանի խոսքով` իշխանությունները փորձում են հասկանալ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսության հնարավոր կորուստները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացումը, քանի որ դրան կարող են հաջորդել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունն ու հանրաքվեի անցկացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Euronews» հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման 2026» գագաթնաժողովին։ Դրա ընթացքում Փաշինյանին մի քանի անգամ հարց է ուղղվել, թե երբ է Երևանը պատրաստվում անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիությանը, բայց ՀՀ վարչապետը խուսափել է հստակ ժամկետ նշել` ասելով, թե հաջորդ տարին կամ 2028 թվականը կարող է իրատեսական լինել։

«Նա չէր ուզում ԵՄ անդամության դիմումի ժամկետ ասել, ցրեց առաջին հարցը, երկրորդ հարցին ստիպված էլի ցրողական պատասխան տվեց՝ սահմանելով մի ժամանակացույց, որն իրականության հետ որևէ աղերս չի ունենալու»,– ասաց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ հայտի ներկայացումը ձգձգելու երկու հիմնական պատճառ կա։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը նախկինում ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը կապել է հանրաքվե անցկացնելու հետ։

«Երկրորդ. եթե հայտը տվեց, ապա Եվրամիությունից դրական պատասխանելու համար անդամության գործընթացին, նա ստիպված պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»,– ասաց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ իշխանությունները փորձում են առաջիկա երկու-երեք տարին օգտագործել՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր կլինի փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսության հնարավոր կորուստները։

Անդրադառնալով տնտեսության դիվերսիֆիկացման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ Աշոտյանը նշեց, որ ինքնին դիվերսիֆիկացումը դրական գործընթաց է, սակայն, իր գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը դա չի իրականացնում։

«Դիվերսիֆիկացիան նշանակում է ոչ թե մի զամբյուղից բոլոր ձվերը հանես, դնես մյուս զամբյուղի մեջ, այլ այդ զամբյուղներում հավասարաչափ, ռիսկերը հաշվարկված ձվեր դնես»,– մանրամասնեց նա։

Աշոտյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունը տնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկեր է պարունակում։
«Մենք հրաժարվում ենք, կներեք բառիս համար, նաղդից` նիսյա խոստումների համար»,– շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի ու տարածաշրջանի վրա` Աշոտյանը նշեց, թե սխալ է ենթադրել, որ Վաշինգտոնում իշխանության փոփոխությունն ինքնաբերաբար հանգեցնելու է Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության կտրուկ վերանայման։

Որպես օրինակ նա հիշեցրեց Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում ձևավորված սպասումները, թե ԱՄՆ-ն այլևս չի աջակցի Փաշինյանին։

Աշոտյանի գնահատմամբ՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ որոշակի համաձայնություն կա, թեև առանձին հարցերում մոտեցումները կարող են տարբերվել։

ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ԱՄՆ քաղաքական զարգացումների հնարավոր հետևանքները գնահատել համալիր՝ խուսափելով ինչպես անհիմն լավատեսությունից, այնպես էլ հուսահատությունից։

Leave a comment