Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն ու արժանապատվություն․ Արտակ Բեգլարյան

Փետրվար 14,2026 20:37

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի կողմից բռնապետ ու ցեղասպան Ալիևն է Ֆրանս 24-ի եթերում բարբաջում «արևմտյան ադրբեջանցիների» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, լկտի ստեր փչում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի, բռնի տեղահանման ու ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, մյուս կողմից ադրբեջանական բռնապետական «քաղհասարակության» ներկայացուցիչներն են Հայաստանում քննարկում մեր ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների կարգավորումը:

Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն ու արժանապատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment