Փաշինյան․ ՀՀ-ն կարող է 2027–2028 թթ․ պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցության հարոցվ

Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնական դիմում ներկայացնել Եվրամիությանը՝ լիիրավ անդամակցության գործընթացը սկսելու նպատակով, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, հայտնում է Aysor.am-ը:

«Չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու

Նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք այն անցկացնել։ Որպեսզի մենք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։

Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ, որ մենք ունենք գործող օրենք»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, պատասխանելով Euronews-ի հաղորդավարի հարցերին և ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ իր մոտեցումները, նույնպես ասել էր, որ ԵՄ-ին դիմում ՀՀ կողմից ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել:

Leave a comment