Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ հարցը ներկայացվել է ակումբի պատվիրակների ընդհանուր ժողովի հաստատմանը։

««Ռեալ Մադրիդը» չափազանց հպարտ է, որ նման մարզական և մարդկային կերպար, իսպանական և համաշխարհային սպորտի չափանիշ, կմիանա մեր տնօրենների խորհրդին և այս պատասխանատվության շնորհիվ կնպաստի մեր ակումբի ներկային և ապագային», – ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ։

Իսպանացի լեգենդար թենիսիստը «Արքայական ակումբի» երկրպագու է: Նադալը կարիերան ավարտել է 2024 թվականին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով նա զիջում է միայն սերբ Նովակ Ջոկովիչին, որն ունի 24 տիտղոս:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment