Էլեկտրամոբիլներն էներգետիկ անվտանգության խնդիր են լուծում. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20261105/elektramvobilnern-energetik-anvtangutjan-khndir-en-lutsum-papvojan-108969805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/1b/79892969_296:0:1496:900_1920x0_80_0_0_5d74634dafdca246c5b7e7386c3b2934.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, էլեկտրամոբիլ, ներմուծում, հայաստան

գևորգ պապոյան, էլեկտրամոբիլ, ներմուծում, հայաստան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկում է փոփոխել մեր էներգետիկ ռազմավարությունը. ոչ թե ցերեկը արևային էներգիան էժան լինի, իսկ գիշերը` էլեկտրական էներգիան, այլ հակառակը, որ մարդիկ հնարավորություն ունենան ցածր գնով լիցքավորել իրենց էլեկտրամոբիլները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Այս տարի Հայաստան է ներմուծվել ավելի քան 20 հազար էլեկտրամոբիլ։ Այդ մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով` մեքենաների ներմուծումը դեռ շարունակվում է, քանի որ նախատեսված 20 հազար քվոտայից բացի կան մարդիկ, որոնք քվոտայից դուրս են ներմուծում, որի արդյունքում էլեկտրամոբիլների թիվը Հայաստանում կհասնի մոտ 25 հազարի։

«Այսինքն, 25 հազար մարդ մեր երկրում գնել է նոր էլեկտրամոբիլ։ Սա մարդկանց ապրելու որակի, կենսամակարդակի բարձրացման մասին է խոսում։ Մենք գերմանական, ճապոնական 20 տարվա հնամաշ մեքենաներ սպառման պետությունից վերածվել ենք մի պետության, որտեղ տասնյակ հազարներով մարդիկ գնում են նոր մեքենաներ»,– նշեց նախարարը։

Սա, ըստ նրա, Հայաստանի համար լուծում է ռազմավարական կարևոր էներգետիկ անվտանգության խնդիրը։

«Մի բան է, երբ Հայաստան ներմուծված լիներ 20 հազար դիզելային կամ բենզինային շարժիչով մեքենա, որոնց վառելիքի գինը, տեսնում եք` ինչպես է թանկանում ու, ցավոք սրտի, մոտ ապագայում մենք չենք տեսնում միտում, որ հնարավոր է` գներն իջնեն։ Սա իր հետ սոցիալական խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև մեծացնում կախվածությունը այդ էներգակիրների ներմուծման երկրներից։ Եվ մեկ այլ բան է, երբ էլետրամոբիլ ենք ներմուծում»,– նշեց նախարարը։

Պապոյանն առաջարկում է փոփոխել մեր էներգետիկ ռազմավարությունը` ոչ թե ցերեկը արևային էներգիան էժան լինի, իսկ գիշերը` էլեկտրական էներգիան, այլ հակառակը, որ մարդիկ հնարավորություն ունենան ցածր գնով լիցքավորեն իրենց էլեկտրամոբիլները։ Արդյունքում, ըստ նրա, էներգետիկ կախվածությունը տասնապատիկ կնվազի։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախագիծ են ներկայացնելու ԱԺ քննարկման` վերանայելու էլեկտրամոբիլների` ԱԱՀ–ից ազատման կարգը և կսահմանվի որոշակի շեմ։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա Պապոյանը դժվարացավ` ասել` դրանք կլինե՞ն, թե՞ ոչ, բանակցությունները դեռ շարունակվում են։

Leave a comment