ՌԴ-ի շահերը Ուկրաինայի հարցում կարող են ապահովվել նաև խաղաղ ճանապարհով․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի շահերը Ուկրաինայի հարցում կարող են ապահովվել խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով իր վրա կվերցնի կարգավորման քաղաքական պատասխանատվությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է սեփական շահերն ապահովել խաղաղ ճանապարհով, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել, ինչի պատճառով էլ իրականացվում է հատուկ ռազմական գործողությունը։

«Հետևաբար, Ռուսաստանի շահերը կապահովվեն կա՛մ ռազմական ճանապարհով՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու միջոցով, կա՛մ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով քաղաքական կամք կդրսևորի և իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Leave a comment