Հուսով եմ, որ մեզ կհաջողվի Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերադառնալով ապրանքներին՝ հուսով եմ, որ մոտ ապագայում այդ սահմանափակումները կհանվեն», – հավելել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիս-հունիսից փուլ առ փուլ խիստ սահմանափակումներ և արգելքներ է մտցրել Հայաստանից ապրանքների լայն շրջանակի ներմուծման նկատմամբ՝ վկայակոչելով բուսասանիտարական պահանջներն ու արտադրանքի որակի վերաբերյալ դժգոհությունները։