«Մենք մեկընդմիշտ պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»,- փաստմանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր՝ հնարավոր է ՀՀ-ի նկատմամբ կիրառվի ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, որ երկիրը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում իր թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից և հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում այս հարցին, կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստմանը՝ Թուրքիան արդեն ավարտին է հասցրել Անիի պատմամշակութային կամրջի վերականգնման մրցութային գործընթացը և հարցին՝ այս ուղղությամբ ՀՀ-ում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է համատեղ իրականացնենք նորոգումը։ Համատեղ նախագիծ է հաստատվել։ Ընթացակարգային բարդությունների մեջ չընկնելու համար որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև ՀՀ-ն։ Առաջիկայում այդ ընթացակարգերը կանցնենք, և կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: