«Տարբերակ «Ճ», տիկին Հովսեփյան»․ Արարատ Միրզոյանի պատասխանը Արեգա Հովսեփյանին՝ ընդդիմադիրների կալանավորումների մասին

Խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ընդդիմադիր առաջնորդների կալանավորումների մասին՝ նկարագրելով ԵԽԽՎ նիստում հիպոթետիկ իրավիճակ, երբ ընդհանուր խոսակցության մեջ Արարատ Միրզոյանը որեւէ տարբերակ կնախընտրի։

Ընդդիմադիր պատգամավորի առաջարկած տարբերակները հետեւյալն են․

Ա․ Այս ի՜նչ լավ է, որ մեր երկրում այսպես չի։

Բ․ Աննկարագրելի է, մեր երկրում այսպիսի բան երբևէ չի լինի։

Գ․ Հեռատես են այս երկրի իշխանությունները, միանգամից օրենք ընդունեին, որ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է, ու արդեն ստիպված չլինեն ամեն մի ընդդիմադիր գործչի համար հոդված հորինել։

Դ․ Էս ի՜նչ ժողովրդավարական երկիր է։

«Տարբերակ «Ճ», տիկին Հովսեփյան։ ՀՀ օրենքի գերակայությունը բացարձակ առաջնահերթություն է, հետևաբար ՀՀ -ի համար, ՀՀ-ում և մյուսներին դատելիս այդ հարցի կոնտեքստում այդպես ենք նայում։ Հետևաբար, ցավոք սրտի, աշխարհում, ինձ թվում նաև Հայաստանում, տեղի են ունենում հանցագործություններ։ Լավ կլիներ… ինչ-որ բանում ապագայում ունենայինք այնպիսի համամոլորակային, համամարդկային հանրություն, որտեղ գողություններ չլինեն, մարդասպանություններ չլինեն, որևէ տենց վատ բաներ չլինեն․․․իդիլիա, մարդկությունը ապրի հաշտ, համերաշխ և ներդաշնակ, բայց այսօր դեռ մարդկությունը դրան չի հասել։ Հետևաբար լինում են հանցագործություններ։

Հիմա, որտեղ լինում են հանցագործություններ, երկրներ կան, որտեղ օրենքի գերակայությունը գերակայություն է և ապահովվում է օրենքի գերակայությունը և օրենքի հավասարությունը բոլորի առաջ, անկախ նրանից՝ այդ մարդիկ ընդդիմադիր կուսակցության ղեկավար են, իշխանական կուսակցության ղեկավար են, պատգամավոր են, բիզնեսմեն են, չգիտեմ ինչ են։ Հիմա, եթե մեզ նկատի ունեք՝ ՀՀ-ում մեր բախտը չի բերել, որ մեր նշած… ձեր նշած ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ իրավապահները ունեն որոշակի հարցեր, այդ թվում՝ գուցե սխալվեմ, բայց ինչքանով ճիշտ եմ հիշում, այդ թվում՝ ինչ-որ կոռուպցիոն, ապօրինի գումարների հայթայթման, ապօրինի գույքի ձեռքբերման հետ կապված և այլ հարակից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեմային անդրադարձավ նաեւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին հիշեցնելով ԵԽԽՎ վերջին բանաձեւը, որում հստակ խոսվում է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների կալանավորումների եւ հետապնդումների՝ քաղաքական մոտիվների մասին։ Նաեւ հիշեցրեց, որ Սահմանադրության հարցում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «համոզելու» են ընդդիմադիրներին եւ հետաքրքրվեց՝ կալանավորումները համոզելո՞ւ շարքից են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment