Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը, գնահատելով դատարանի որոշումը, նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը վերլուծելով՝ կարծում էին, որ բացառություն չէր լինի այս դեպքը։ Նա ընդգծեց, որ դատական նիստին մեղադրանքի կողմից որևէ ողջամիտ, փաստարկված պատճառաբանություն չի հնչել, և Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացնելը չի կարող լինել իրավաչափ։
«Երեկ էլ տեսանք, թե ինչ ստանդարտ ձևակերպումներով դատախազները ընդամենը մի քանի նախադասությամբ փորձեցին հիմնավորել իրենց միջնորդությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի էմոցիոնալ պոռթկմանը, փաստաբանի խոսքով՝ արդարության պահանջը չէր կարող դրվել կալանքի հիմքում։ Նա ասաց, որ ավելի մանրամասն գնահատականներ կհնչեցնեն դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո։
Հարցին՝ հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում արձանագրումները, որոնք վերաբերում էին նաև ընտրական գործընթացներին, արդյոք փաստաբանական թիմը փորձել է իրավական նկատառումներ, արձանագրումներ անել դրսի գործընկերների հետ, կամ ունե՞ն արձագանքներ, որոնք կարող են նպաստել գործի հաջող ընթացքին, պաշտպանն այսպես արձագանքեց.
«Փաստաբանական խումբ է աշխատում, և աշխատանքի հստակ տարանջատում ունենք: Գիտեմ, որ միջազգային ատյաններում պրոցեսներ սկսվել են, բայց չսխալվելու համար այս պահին ես չմանրամասնեմ»։
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: