ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված երկու լցանավերը փոխել են երթուղին․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երկու լցանավ, որոնք ի սկզբանե ուղևորվում էին ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղիները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի տեղաշարժի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին։

Պատժամիջոցների տակ գտնվող Talisman տանկերը շարժվել է դեպի Միջերկրական ծով և այժմ գտնվում է Ալժիրի ափերի մոտ։ ԱՄՆ-ի նավահանգստի փոխարեն նավի նշանակման կարգավիճակն այժմ նշված է որպես «հրահանգների սպասման մեջ»։

Մյուս՝ Leruo տանկերը, որը պատկանում է հոնկոնգյան ընկերության և նավարկում է Սիեռա Լեոնեի դրոշի ներքո, որպես նշանակման նոր վայր նշել է Բրազիլիան։ Նավը գտնվում է Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Կանադայի պատժամիջոցների տակ։

Երրորդ՝ Agioi Fanendes տանկերը, որը պատկանում է հունական Eastern Mediterranean Maritime նավագնացային ընկերությանը, շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ, սակայն դրա կարգավիճակը նույնպես նշված է որպես «հրահանգների սպասման մեջ»։ Նավի սեփականատիրոջ խոսքով՝ բեռնաթափման նավահանգիստը դեռ որոշված չէ։

Leave a comment