Reuters-ը առանձնացրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հինգ ոլորտ, որոնք կարող են փոփոխությունների ենթարկվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո։
«Հունվարից սկսած՝ դեմոկրատները հնարավորություն կունենան որոշելու, թե ինչ հարցեր և երբ են դրվելու քվեարկության», — նշվում է հոդվածում։
Գործակալության մատնանշած առաջին երկու ոլորտները վերաբերում են պատերազմական լիազորությունների և պետական ծախսերի հարցում նախագահական լիազորությունների սահմանափակման հեռանկարին, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հնարավոր քայլերը կարող են ներառել պաշտոններում նշանակումների արգելափակումը և վարչակազմից օրենսդիրներին հաշվետվություններ ներկայացնելու պահանջը։
Մյուս երեք ոլորտների շարքում Reuters-ն առանձնացնում է Ուկրաինային և այլ արտաքին դերակատարներին ցուցաբերվող աջակցության հնարավոր վերականգնումը, Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակումը, ինչպես նաև Լատինական Ամերիկայում ԱՄՆ քաղաքականության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը։
Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները զգալի հաջողություններ են գրանցել, և կանխատեսվում է, որ նրանք մեծամասնություն կունենան Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Օրենսդրական նոր նստաշրջանը նախատեսված է սկսել 2027 թվականի հունվարի 3-ին։ Թրամփը հայտարարել է, որ ինքը մտահոգված չէ իմփիչմենթի հեռանկարով՝ պնդելով, որ նման քայլը կկործանի Դեմոկրատական կուսակցությունը։