Մելանյա Թրամփն այսօր կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ։

Բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ հանդիպման նախօրեին։ ԱՄՆ առաջին տիկինը նախկինում օգնել է կազմակերպել մարդասիրական հրադադար Օլեշկիում։ Նա նաև աշխատում է Ռուսաստան տարհանված ուկրաինացի երեխաներին վերադարձնելու ուղղությամբ։

Կրեմլի միջազգային տնտեսական համագործակցության հարցերով խորհրդական Կիրիլ Դմիտրիեւը և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան նախատեսում են հանդիպել Մելանյա Թրամփի հետ հինգշաբթի օրը, «եթե լուծվեն բոլոր լոգիստիկ հարցերը»։

Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտարարել է, որ Վաշինգտոնում կհանդիպի նաև Մելանյա Թրամփի հետ։ «Ես մեկնում եմ Վաշինգտոն։ Առջևում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Բայց մինչ ես ճանապարհին եմ, ուզում եմ հարցնել ձեզ. եթե կարողանայիք մեկ ուղերձ փոխանցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, ի՞նչ կասեիք նրան», – չորեքշաբթի օրը գրել է Լյուբինեցը։

«Առաջին տիկին Մելանյա Թրամփը անձամբ Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի՝ ակտիվ պատերազմող երկու երկրների ներկայացուցիչներին», – ավելի վաղ ասվել էր տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ։

Leave a comment