Թրամփը հայտարարարել է՝ պատերազմը կավարտի, երբ որ ցանկանա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Իրանի դեմ պատերազմն ավարտել, երբ ինքը ցանկանա, սակայն դա պետք է արվի «ճիշտ ձևով»։

Նա այս մասին ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս՝ նրանց ներկայացնելով Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի շինարարական աշխատանքները։

«Երբ ցանկանամ։ Սակայն դա պետք է ճիշտ ձևով արվի», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է ավարտվել Իրանի դեմ ամերիկաիսրայելական գործողությունը։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։

Այնուհետև Վաշինգտոնը ազդարարել է Թեհրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով Իրանի տնտեսական խեղդման փորձին անցնելու մասին։

Leave a comment