Իգոր Տուդորը նշանակվել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խորվաթ մասնագետի պայմանագիրը նախատեսվեծ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Անգլիական ակումբում Տուդորը կփոխարինի դանիացի Թոմաս Ֆրանկին, որը պաշտոնանկ էր արվել փետրվարի 11-ին։
47-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը Թուրինի «Յուվենտուսն» էր, որտեղ աշխատել է 2025 թվականին։ Անվանի ֆուտբոլիստը նախկինում գլխավորել է նաև իտալական «Լացիոն», «Վերոնան», «Ուդինեզեն», ֆրանսիական «Մարսելը» և այլ ակումբներ։
Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 29 միավորով 16-րդ տեղում է։