Երևանում անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է․ ՆԳՆ

ՆԳՆ–ն ստուգումներ է իրականացնում


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։


«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ», – նշել է Սարգսյանը։


Leave a comment