ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Տիրան արքան երբեք չի կարող հաղթել Հուսիկ կաթողիկոսին։
Մի զարմացեք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրեական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։
Հաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են։
Հաղթանակած հրամանատարները նույնպես. Մանվել Գրիգորյանն էլ սրանց ռեժիմի զոհը դարձավ։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են։
Արցախը հայաթափված է։
Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են։
Ի՞նչ եք սպասում սրանցից։
Սրանք թող հիշեն ոչ թե Պապ թագավորի, այլ Տիրան արքայի ու Հուսիկ կաթողիկոսի պատմությունը։
Տիրանի իշխանության /338-350/ վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են գալիս Տիրանի հակապետական քայլերի դեմ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։
Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։
Տիրանի հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։
Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր, եւ ժողովուրդն ավելի շատ վստահում էր Եկեղեցուն ու ոչ թե Տիրանին։
Բայց Հուսիկի սպանությունն էլ Տիրանին չփրկեց։
Թե ի՞նչ է լինում Տիրանի հետ, գիտեն բոլորը։
Նա կուրացվում է ու հեռացվում է պետական գործից։
Իսկ վերջին տարիները Տիրանն անց է կացնում Կոշում։
Չեմ ցանկանում որեւէ մեկին նման դաժան ճակատագիր։
Ոչ վերջին օրերը Կոշում, ոչ էլ՝ առավել եւս կուրացում։
Բայց Հուսիկի հետապնդումից ու սպանությունից հետո Հայոց Եկեղեցին ավելի է հզորանում ու շարունակում է ծառայել Հայոց Պետությանն ու Հայ Ազգին։
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի։
Վեհափառը՝ Աստծո օծյալ է Լուսավիրչի գահին, դուք՝ ձեր մասին մտածեք։
Տիրանը միշտ էլ պարտվելու է Հուսիկին…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: