https://arm.sputniknews.ru/20261105/karapetjanneri-tnerum-lukn-u-padvaln-el-en-bacel-u-khuzarkel-zlm-108942270.html
Կարապետյանների տներում անգամ «լուկն» ու «պադվալն» են բացել ու խուզարկել. ԶԼՄ
Կարապետյանների տներում անգամ «լուկն» ու «պադվալն» են բացել ու խուզարկել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հայտնել նոյեմբերի 4–ին Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունների վերաբերյալ. 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T08:41+0400
2026-11-05T08:41+0400
2026-11-05T08:49+0400
խուզարկություն
սամվել կարապետյան
նարեկ կարապետյան
հհ քննչական կոմիտե
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108881557_0:0:1281:720_1920x0_80_0_0_2e97ba4c7207058fcdad7257c60eca86.jpg.webp
«Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հայտնել նոյեմբերի 4–ին Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունների վերաբերյալ.«Իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։ Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է թե` անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ բացել են ու խուզարկել»,–գրում է թերթը։Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108881557_129:0:1089:720_1920x0_80_0_0_0d08044dfedd314aa888baa4b3eb15c7.jpg.webp
խուզարկություն, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, հհ քննչական կոմիտե, հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
խուզարկություն, սամվել կարապետյան, նարեկ կարապետյան, հհ քննչական կոմիտե, հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
«Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հայտնել նոյեմբերի 4–ին Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունների վերաբերյալ.
«Իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։ Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է թե` անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ բացել են ու խուզարկել»,–գրում է թերթը։