Սամվել Կարապետյանի առանձնատանը հայաստանյան ընդդիմադիր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․
«Երկրում կատարվում է դաժան գործընթաց․ Նիկոլ Փաշինյանը, արհամարհելով ժողովրդի ժողովրդավարական կամքը, նրա կամարտահայտությունը, 2026 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնք թեև զանգվածաբար կեղծված են նրա կողմից, չեն տվել նրան 2/3 անհրաժեշտ մեծամասնությունը, որով նա կկարողանար անցկացնել Ալիևի կողմից պահանջված ռեֆորմը։
Հիմա նրանք խոսում են այն մասին, թե՝ վայ, թողեք ժողովուրդը որոշի, հանրաքվեի դրեք, բայց հանրաքվեն արդեն տեղի է ունեցել, 2026 թվի Ազգային ժողովի ընտրությունը հենց այդպիսի հանրաքվե էր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե ինձ չընտրեք 2/3-ով՝ սահմանադրական մեծամասնությունով, սեպտեմբերին սկսվելու է աղետաբեր պատերազմ։
Մի կողմ դնենք, որ դա չեղավ, հերթական ստախոսությունն էր, բայց այդ քվեարկությունը տեղի ունեցել է, ժողովուրդը չի տվել իրեն այդ մանդատը։
Եվ հիմա տեսնելով, որ անգամ զանգվածային կեղծիքների միջոցով ինքը դա չի ստանում, ուղղակի փորձում է ոտնահարել հայ ժողովրդի կամքը և փորձում է բռնաճնշումներով ձևավորել սահմանադրական իր համար անհրաժեշտ մեծամասնությունը, որ դնի հանրաքվեի։ Մենք այսօր պիտի կանգնեցնենք այդ գործընթացը, և համախմբվում ենք այդ նպատակի շուրջ»։
Ընդդիմադիր ուժերի ճեպազրույցներն ամբողջությամբ
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: