Մի քանի ժամ է դատավոր չի գտնվում Սամվել Կարապետյանի գործը քննելու համար

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով`արդեն մի քանի ժամ է` չի գտնվում դատավոր, որը հանձ կառնի քննել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը։ Հավանաբար, դատավորները չեն ցանկանում դառնալ քաղաքական պատվեր կատարող և վախ ունեն, որ Կարապետյանի պաշտպանական թիմը ջախջախելու է կարված և դատարան հասցված գործը: Մի քանի ժամ է Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, սակայն մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել գործը և երբ կմեկնարկի դատական նիստը։

Այս պահին էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմաթիվ անդամներ, աջակիցներ գտնվում են դատարանի բակում։ Սամվել Կարապետյանին աջակցելու են գնացել նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Leave a comment