«Ուժեղ Հայաստանի» գլխամասային գրասենյակում խուզարկությունն ապօրինի էր. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20261104/uzhegh-hajastani-glkhamasajin-grasenjakum-khuzarkutjunn-aporini-er-pastaban-108937679.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108937008_0:0:960:720_1920x0_80_0_0_6a4466759ba640c962486333aac456b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, փաստաբան, խուզարկություն

«ուժեղ հայաստան» կուսակցություն, փաստաբան, խուզարկություն

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով` դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականացվեց։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները, դուրս գալով իրենց տրված լիազորություններից, խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը որևէ առնչություն չուներ ներկայացված որոշումների հետ։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը, որն իրականացվում էր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՊԵԿ աշխատակիցների կողմից։

«Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական»,–նշել է փաստաբանը։

Նրա խոսքով` դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականացվեց։

«Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։ Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ընտրության հարցը։

Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Leave a comment