ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները հաղթանակ են նաև ամերիկյան ժողովրդավարության համար․ Նորվեգիայի ԱԳ նախարար

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները ոչ միայն խոշոր հաղթանակ են Դեմոկրատական ​​կուսակցության համար, այլև հաղթանակ՝ ամերիկյան ժողովրդավարության համար․ հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն

«Ընտրություններն անցկացվել են պատշաճ կերպով, և պարտվող կողմը՝ այսինքն Թրամփն ու հանրապետականները, ընդունել են արդյունքները։ Մեր օրերում սա ինքնին նշանակալի փաստ է»,- ընդգծել է նորվեգացի նախարարը։

Նրա խոսքով՝ սա «հստակ ազդանշան է ամերիկյան մեծամասնության կողմից առ այն, որ նրանք հոգնել են «MAGA» կարգախոսից և այժմ ցանկանում են այլ ուղղություն»։ «Բավական է բևեռացումը»,- հավելել է Նորվեգիայի ԱԳ նախարարը։

Leave a comment