Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երևան տաքսու վարորդն ու 5 ուղևորները։
NEWS.am-ի տեղեկություններով, վարորդը 60-ին մոտ տղամարդ էր, անունը Մուշեղ։
Նրանք եղել են Opel Zafira-ով։
Հիշեցնենք, որ ուղևորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետևանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երևան էր գնում։
Վթարի հետևանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երևան էին գնում։ Նշանածը Երևանից էր։
Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղևորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը և նրանց 18-ամյա որդին։
Վթարի հետևանքով տուժած մյուս մեքենայի ուղևորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաև բեռնատարի վարորդը։