https://arm.sputniknews.ru/20261104/lini-mard-klini-hvodvats-narek-karapetjany-hvoreghbvory-veragrvvogh-nvor-meghadranqi-masin-108920899.html
Լինի մարդ` կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ հորեղբորը վերագրվող նոր մեղադրանքի մասին
Լինի մարդ` կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ հորեղբորը վերագրվող նոր մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք այլընտրանք ունեն հանրության համար, որը Սամվել Կարապետյանը վաղը պետք է ներկայացներ, ուստի իշխանությունները… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T17:37+0400
2026-11-04T17:37+0400
2026-11-04T17:41+0400
նարեկ կարապետյան
սամվել կարապետյան
քրեական գործ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782447_0:84:1600:984_1920x0_80_0_0_c85301bb99aa497cf27484577b400e77.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը և Սամվել Կարապետյանին վերագրվող նոր մեղադրանքները։Ըստ ՔԿ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Կարապետյանը շեշտում է՝ խոսքը ոչ թե հավատարմագրային կառավարման հանձնված, այլ սեփականություն համարվող ընկերության մասին է, իսկ սեփական ձեռնարկությունից գողության մասին խոսելն անհեթեթություն է։Նա վստահ է, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին իշխանությունները կալանքի են տանելու՝ փորձելով դա օգտագործել որպես բանակցային լծակ։ Բացառում է, որ իրենց խմբակցությունից «համոզվողներ» և Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկողներ կլինեն։Նարեկ Կարապետյանը նաև նշեց, թե իրենք այլընտրանք ունեն հանրության համար, որը Սամվել Կարապետյանը վաղն էր ներկայացնելու, և իշխանությունները փորձեցին կանխել դա։ Թե ինչ է իրենից ներկայացնում այդ այլընտրանքը, Կարապետյանն այս պահին փակագծեր բացել չցանկացավ, նշեց, որ այդ մանրամասները կարող են խոչընդոտել դրա իրականացմանը։ Խոստացավ, որ մի քանի ժամից այդ մասին հայտնի կլինի։Հիշեցնենք` այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ իրականացրին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Դրանից հետո տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին ձերբակալեցին ու տարան ՔԿ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782447_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d701ff0043ba12a54c26c5c0693ea9c8.jpg.webp
նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք այլընտրանք ունեն հանրության համար, որը Սամվել Կարապետյանը վաղը պետք է ներկայացներ, ուստի իշխանությունները փորձում էին թերևս նաև դա կանխել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը և Սամվել Կարապետյանին վերագրվող նոր մեղադրանքները։
Կարապետյանը շեշտում է՝ խոսքը ոչ թե հավատարմագրային կառավարման հանձնված, այլ սեփականություն համարվող ընկերության մասին է, իսկ սեփական ձեռնարկությունից գողության մասին խոսելն անհեթեթություն է։
«Իրավաբանություն չկա։ Լինի մարդ` կլինի հոդված։ Էս պատմության հիմնական նպատակը համոզելն է։ Հայտարարություն արեց՝ մենք կփորձենք համոզել ընդդիմադիրներին, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք»,- ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նա վստահ է, որ իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին իշխանությունները կալանքի են տանելու՝ փորձելով դա օգտագործել որպես բանակցային լծակ։ Բացառում է, որ իրենց խմբակցությունից «համոզվողներ» և Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկողներ կլինեն։
Նարեկ Կարապետյանը նաև նշեց, թե իրենք այլընտրանք ունեն հանրության համար, որը Սամվել Կարապետյանը վաղն էր ներկայացնելու, և իշխանությունները փորձեցին կանխել դա։ Թե ինչ է իրենից ներկայացնում այդ այլընտրանքը, Կարապետյանն այս պահին փակագծեր բացել չցանկացավ, նշեց, որ այդ մանրամասները կարող են խոչընդոտել դրա իրականացմանը։ Խոստացավ, որ մի քանի ժամից այդ մասին հայտնի կլինի։