Թուրքիայում ավելի քան 30 մարդ է թունավորվել դոներ ուտելուց հետո․ NTV

Բաժանորդագրվել

Տեղական իշխանությունները կապարակնքել են հաստատությունը՝ մինչև դեպքի հանգամանքների պարզումը:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում ավելի քան 30 մարդ դոներ ուտելուց հետո սննդային թունավորման կասկածով դիմել է բժշկական օգնության։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում` Յայլադաղը շրջանի Քուրթուլուշ թաղամասում: Հաճախորդների դիմումներից հետո գյուղատնտեսության և անտառային տնտեսության շրջանային վարչության աշխատակիցները հաստատությունում սննդամթերքի նմուշառում են իրականացրել:

«Հաստատությունում սնունդ ընդունելուց հետո բոլոր 34 անձինք դիմել են հիվանդանոց՝ ինքնազգացողության վատթարացման գանգատներով… Վերջին տվյալներով՝ դիմածներից ութը հոսպիտալացվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղի իշխանությունները կապարակնքել են հաստատությունը՝ մինչև միջադեպի հանգամանքների պարզումը: Լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ չեն ստացվել: Բուժօգնության դիմած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Leave a comment