Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր նշվում է Սոցիալական աշխատողի մասնագիտական օրը։
Սոցիալական աշխատողի մասնագիտությունը մեծ պատասխանատվություն, հոգատարություն և նվիրում է պահանջում։
Նրանք ամեն օր կանգնած են դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց կողքին՝ օգնելով հաղթահարել խնդիրներն ու վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Շնորհակալություն բոլոր սոցիալական աշխատողներին իրենց ամենօրյա կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։
Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նատալի Սինորյանը․