«Կարապետյանների տան խուզարկության հետ կապված մի շատ կարևոր շեշտադրում անեմ՝ սա հստակ քաղաքական պատվեր է։ Եվ սա խոսում է մեկ մարդու, այն է՝ Փաշինյանի վախերի մասին, որովհետև այդ մարդու վրա կա ահռելի արտաքին ճնշում, իսկ ընդդիմությունը պատ է դրել Ալիևի Սահմանադրության առջև»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը (լուսանկարում)։
Նա ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու մասին փաստեր ներկայացրեց լուսանկարների միջոցով։ «Ես հիմա ցույց եմ տալիս Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը։ Շատ շուտով դուք չեք լինելու իշխանության, իշխանության լինելու ենք մենք, դու լինելու եք որպես ընդդիմություն ու խաղաղ հավաք իրականացնող։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք, եթե մեր իշխանության օրոք ոստիկանությունը կիրառեր նման բիրտ ուժ»,- ասաց Անուշ Միրզոյանը։
Արփինե Սարգսյանն ասաց․ «Հանրապետության վարչապետից պաշտոնավարման ժամանակահատվածում հավաքների սպասարկման հետ կապված ունեցել ենք գերճշգրիտ հանձնարարական, որ դրանք պետք է լինեն օրենքի տառին համապատասխան։ Եվ ժողովրդավարության սկզբունքներն են ստիպում մեզ առաջնորդվել դրանով»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Երբ դուք ասում եք՝ հանցավորությունն աճել է, դա այդպես չէ։ Դիմեք, թվերը կտանք։ Դրանք ուղղակի հիպոթետիկ խոսակցություններ են, այդպես չէ պատկերը՝ բնակարանային գողություններն են իջել, սպանություններում էական ավելացում չունենք, հատկապես ծանր հանցագործություններն են նվազել 22,4 տոկոսով, միջին ծանրության հանցագործություններն են նվազել 16 տոկոսով»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: