Ամերիկացիներն իրենց քվեներով դեմ են արտահայտվել Իրանի դեմ պատերազմին. ԻԻՀ մեջլիսի խոսնակ

Բաժանորդագրվել

Միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն է ստացել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկացիները դեմ են քվեարկել են Իրանի դեմ պատերազմին: Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:

«Ամերիկացիները «ո՛չ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այդ ուղերձը»,-X սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը:

Նշենք, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն է ստացել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ:

Նոյեմբերի 2–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը «չի շտապում» վերսկսել մարտական գործողությունները Թեհրանի դեմ: Ավելի ուշ լրագրողները նրան հարցրել էին, թե հնարավո՞ր են արդյոք նոր հարվածներ Իրանին միջանկյալ ընտրություններից հետո: Թրամփը բացասական էր պատասխանել:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանին, ինչին Թեհրանը պատասխանեց հակահարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված:

Leave a comment