Ինչ վիճակում են Ուշիի ողբերգական վթարից տուժածները. մանրամասներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երկու տուժածի վիճակը կայուն ծանր է, մյուսինը միջին ծանրության: Կայուն ծանր վիճակում գտնվող վիրավորները գիտակցության են եկել, որոշակի դրական դինամիկա կա: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում չորս ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության համաձայն վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ: