Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ զգուշացնելով, որ այդ օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Վարչապետի խոսնակի հայտարարությունը՝ ստորև․
«Հարգելի քաղաքացիներ և Զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ:
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
-չպատասխանել նման հաղորդագրություններին,
-չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), -չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
-անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»։