https://arm.sputniknews.ru/20261103/zapvorvozhiei-marzum-ukrainakan-atsi-harvatsi-hetevanqvov-2-mard-e-mahacel-108868471.html
Զապորոժիեի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 2 մարդ է մահացել
Զապորոժիեի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով 2 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
Մահացածներից մեկը Զապորոժիեի ատոմակայանի աշխատակից է: 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T21:26+0400
2026-11-03T21:26+0400
2026-11-03T21:27+0400
զապորոժիե
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_0:70:2949:1729_1920x0_80_0_0_3068539a6669027bb810a66d2e3babaf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է Զապորոժիեի ատոմակայանը, մահացածներից մեկն ԱԷԿ–ի աշխատակից է։«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Մահացել է երկու մարդ: Նրանցից մեկը Զապորոժիեի ԱԷԿ-իաշխատակցուհի է»,-ասվում է MAX հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:Նշվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում կայանի արդեն 3-րդ սպանված աշխատակիցն է, ապրիլից ի վեր` 13-րդը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_113:0:2842:2047_1920x0_80_0_0_f62a4e0f5e65d2aff8516d4999dc9d5d.jpg.webp
զապորոժիե, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ
զապորոժիե, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մահ
Մահացածներից մեկը Զապորոժիեի ատոմակայանի աշխատակից է:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է Զապորոժիեի ատոմակայանը, մահացածներից մեկն ԱԷԿ–ի աշխատակից է։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Մահացել է երկու մարդ: Նրանցից մեկը Զապորոժիեի ԱԷԿ-իաշխատակցուհի է»,-ասվում է MAX հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում կայանի արդեն 3-րդ սպանված աշխատակիցն է, ապրիլից ի վեր` 13-րդը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։