Առաջնայինը գազի գինը չէ. Թավադյանը ասել է` ի՞նչ կխախտվի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

https://arm.sputniknews.ru/20261103/arajnajiny-gazi-giny-che-tavadjany-asel-e-inch-kkhakhtvi-eatm-ic-durs-galu-depqum-108868036.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108861363_240:0:1680:1080_1920x0_80_0_0_8fbe0840b5194011cab6346e37fa41e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

տեսանյութեր, видео, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում հաճախ շեշտադրվում է գազի գնի հարցը, մինչդեռ իրականում շատ ավելի լուրջ և խորը խնդիրներ են թաքնված բանկային ֆինանսական համակարգում։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը` անդրադառնալով ԵԱՏՄ–ից Հայաստանի հնարավոր դուրս հետևանքներին։

Ըստ տնտեսագետի՝ եթե քաղաքական կուրսը կտրուկ փոխվի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խախտվեն, առաջին հերթին հարվածի տակ է հայտնվելու հենց բանկային համակարգը։

«Այստեղ կխախտվի առաջին հերթին բանկային ֆինանսական համակարգը, ու սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան գազի գինը մեր տնտեսության համար, որովհետև մեր տնտեսական ակտիվությունը ստեղծված է, դրված է ֆինանսական համակարգի վրա, ու ֆինանսական համակարգը պաշտպանող ավելի մեծ ուժեր կան ՀՀ–ում, քան գազի գնի մասին մտածող»,— նշեց Թավադյանը։

Նա ընդգծեց, որ ոչ թե փորձում է խոսքը շեղել ոչ թե գազի գնից, որը կարող է շահարկվել, այլ հենց բանկային համակարգից, քանի որ այն բերել է նրան, որ 2022 թվականից ի վեր Հայաստանում շատ մարդիկ մեծ դիրքեր են առաջ մղել և մեծ ֆինանսական շահեր են կրել։
Անդրադառնալով հնարավոր աշխարհաքաղաքական շրջադարձերին՝ տնտեսագետը զգուշացնում է․

«Այս հավասարակշռությունը եթե խախտվի՝ ԵԱՏՄ-ԵՄ, և մենք հստակ կողմերից մեկի մոտ գնանք, օրինակ`ԵԱՏՄ-ին ասենք՝ մենք ձեզանից հրաժարվում ենք ամբողջությամբ, Ռուսաստանի Դաշնությունից այսքան մեծ քանակությամբ գումար չի գա։ Եթե նայում ենք ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումները, ապա 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում մոտավորապես 4.5 միլիարդ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետություն, որից 3.6 միլիարդը եղել է կոմերցիոն-ֆինանսական նպատակով»։

Եթե տարվա կտրվածքով նայենք, այդ թիվը հատելու է 6 միլիարդ դոլարի սահմանը, ինչը մեծ գումար է նույնիսկ միայն ֆիզիկական անձանց կտրվածքով։ Իսկ ուղղակի ներդրումների դեպքում գումարները գնում են նաև օֆշորային շուկաներ և այլ վայրեր։
Տնտեսագետը հիշեցրեց, որ այս զարգացումները հիմնականում սկսվել են 2022 թվականից, երբ ֆինանսական սանկցիաներով պայմանավորված՝ Ռուսաստանը սկսեց որոնել այնպիսի ճանապարհներ, որոնք ապահովեցին Հայաստանի այսքան բուռն զարգացումը։

Leave a comment