Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը:

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 542 միավոր:

Աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը:

Leave a comment