https://arm.sputniknews.ru/20261103/inchpes-shvanidzvori-lqvats-gvortsarany-dardzav-zhamanakakic-arvesti-kentrvon-paratvon-sjuniqum-108864508.html
Ինչպես Շվանիձորի լքված գործարանը դարձավ ժամանակակից արվեստի կենտրոն. փառատոն Սյունիքում
Ինչպես Շվանիձորի լքված գործարանը դարձավ ժամանակակից արվեստի կենտրոն. փառատոն Սյունիքում
Sputnik Արմենիա
Արվեստի փառատոն անցկացնելու համար մեր կողմից Շվանիձորն ընտրվեց որպես ՀՀ–ի ամենահարավային կետ, քանի որ մենք ցանկանում էինք մեր կազմակերպության միջոցներով և… 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T18:37+0400
2026-11-03T18:37+0400
2026-11-03T18:38+0400
տեսանյութեր
մեղրի
փառատոն
շվանիձոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108844420_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9a9619ac65c9ac05c21f1e676c3bbd93.jpg.webp
Արվեստի փառատոն անցկացնելու համար մեր կողմից Շվանիձորն ընտրվեց որպես ՀՀ–ի ամենահարավային կետ, քանի որ մենք ցանկանում էինք մեր կազմակերպության միջոցներով և ներուժով փորձել ամրակայել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանը, և մտածեցինք, որ դա կարող ենք անել մշակույթի միջոցով։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում մեկնարկած «Շվանիձոր․ արդի Արվեստի փառատոն» նախագծի մասին «Ուրիշ նորություններում» պատմում է «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալե»-ի հիմնադիր, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։Հարությունյանի խոսքով` տեղի բնակիչներն աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն․ «Մեղրիում ավելի հաճախ կարելի է գրական հայերեն լսել, քան մայրաքաղաք Երևանում։ Շատ հյուրընկալ են, շատ արժանապատիվ, և այդ կեցվածքը իրենց լեռներին համապատասխան է»։ Անդրադառնալով ժամանակակից արվեստի տեղայնացմանը՝ Սոնա Հարությունյանը նշում է, որ խորհրդային տարիներին ուղղաթիռների մասնիկներ արտադրող, սակայն այսօր չգործող և լքված թվացող գործարանի շենքն արվեստի գործերի ցուցադրության շնորհիվ բոլորովին այլ շունչ ստացավ։ «Այդ գործարանը լիովին ձևափոխվեց, ձևափոխվեց այն աստիճանի, որ այդ բնակավայրում ապրող մարդիկ մեզ ասացին, որ իրենք իրենց գործարանը նորովի են հայտնագործում, և այդ 10 օրվա ընթացքում գործարանը դարձել էր բոլորի հանդիպման վայրը։ Այստեղ է կայանում ժամանակակից արվեստի ուժը․ բավական է պատին կախվի արվեստի գործ, լիովին փոխվում է այդ միջավայրը, և մարդկանց վերաբերմունքն էլ է տվյալ կառույցի հանդեպ փոխվում»։Նախաձեռնությունը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, միտված է մշակույթի ապակենտրոնացմանը, հայրենաճանաչությանը և ապագայում Շվանիձորն իբրև ժամանակակից արվեստի կենտրոն ձևավորելուն։
մեղրի
շվանիձոր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108844420_311:0:1751:1080_1920x0_80_0_0_2a0ade28fc01db7b1234babfad96927b.jpg.webp
տեսանյութեր, մեղրի, փառատոն, շվանիձոր , видео
տեսանյութեր, մեղրի, փառատոն, շվանիձոր , видео
Արվեստի փառատոն անցկացնելու համար մեր կողմից Շվանիձորն ընտրվեց որպես ՀՀ–ի ամենահարավային կետ, քանի որ մենք ցանկանում էինք մեր կազմակերպության միջոցներով և ներուժով փորձել ամրակայել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանը, և մտածեցինք, որ դա կարող ենք անել մշակույթի միջոցով։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում մեկնարկած «Շվանիձոր․ արդի Արվեստի փառատոն» նախագծի մասին «Ուրիշ նորություններում» պատմում է «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալե»-ի հիմնադիր, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։
«Արվեստը, առաջին հերթին, դիպչում է հոգուն և սրտին, և հետո է միանում գիտակցությունը, մինչդեռ մենք՝ ապրելով քաղաքում, առաջին հերթին աշխատացնում ենք մեր գիտակցությունը և չենք թողնում զգայարաններով հասկանալ իրավիճակը»,–ասում է նա։
Հարությունյանի խոսքով` տեղի բնակիչներն աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն․ «Մեղրիում ավելի հաճախ կարելի է գրական հայերեն լսել, քան մայրաքաղաք Երևանում։ Շատ հյուրընկալ են, շատ արժանապատիվ, և այդ կեցվածքը իրենց լեռներին համապատասխան է»։
Անդրադառնալով ժամանակակից արվեստի տեղայնացմանը՝ Սոնա Հարությունյանը նշում է, որ խորհրդային տարիներին ուղղաթիռների մասնիկներ արտադրող, սակայն այսօր չգործող և լքված թվացող գործարանի շենքն արվեստի գործերի ցուցադրության շնորհիվ բոլորովին այլ շունչ ստացավ։ «Այդ գործարանը լիովին ձևափոխվեց, ձևափոխվեց այն աստիճանի, որ այդ բնակավայրում ապրող մարդիկ մեզ ասացին, որ իրենք իրենց գործարանը նորովի են հայտնագործում, և այդ 10 օրվա ընթացքում գործարանը դարձել էր բոլորի հանդիպման վայրը։ Այստեղ է կայանում ժամանակակից արվեստի ուժը․ բավական է պատին կախվի արվեստի գործ, լիովին փոխվում է այդ միջավայրը, և մարդկանց վերաբերմունքն էլ է տվյալ կառույցի հանդեպ փոխվում»։
Հատկանշական է, որ Շվանիձորի մշակույթի պալատի պատը և եկեղեցու պատը մեկ են․ այսինքն՝ եկեղեցին և մշակույթի պալատը գտնվում են նույն պատի այլ կողմերում, և այդ հոգևորի ու մշակույթի կապակցվածությունը ակնառու օրինակ է։
Նախաձեռնությունը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, միտված է մշակույթի ապակենտրոնացմանը, հայրենաճանաչությանը և ապագայում Շվանիձորն իբրև ժամանակակից արվեստի կենտրոն ձևավորելուն։