Էլմիրա Կարապետյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել

Բաժանորդագրվել

Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-անցկացվում է հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականի կազմում են՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանն ու Արտյոմ Գրիգորյանը:

Leave a comment