Փաշինյանի՝ «կզացնել և սատկացնել» արտահայտությունները ըստ ՔԿ ղեկավարի հանցակազմ չեն պարունակում

Հայաստանի վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած «կզացնել» և «սատկացնել» արտահայտությունները հանցակազմ չեն պարունակում։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցերին։

Նշենք, որ կառավարության ղեկավարն այդ սպառնալիքները հնչեցրել է հենց խորհրդարանի ամբիոնից։

ՔԿ նախագահի խոսքով՝ բազմաթիվ բառեր ու արտահայտություններ պետք է վերլուծել՝ ելնելով նրանից, թե ով է դրանք ասել, ինչպես նաև՝ որտեղ և ինչ պայմաններում։

«Կոնկրետ այս դեպքում որևէ հանցակազմ չի եղել»,– ընդգծել է Պողոսյանը։

NEWS.am

Leave a comment