Էրդողանը կրկին մամուլի ազատության թշնամիների ցանկում է

Ermenihaber. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորից ընդգրկել է մամուլի ազատության թշնամիների 2026 թ. ցանկում՝ նրան մեղադրելով մամուլի ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը սահմանափակելու մեջ։

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում 100-ավոր լրագրողներ ենթարկվել են դատական հետապնդումների, իսկ 2023 թվականին՝ նրա վերընտրվելուց հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։

Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։

Կազմակերպության տվյալներով՝ միայն 2026 թ. Թուրքիայում 8 լրագրող է ձերբակալվել։ Կազմակերպությունը նշում է, որ թուրքական իշխանությունները լրագրողների դեմ հաճախ օգտագործում են նաև «ապատեղեկատվության տարածելու» և «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքները։

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը դատաիրավական համակարգն օգտագործում է որպես ճնշման գործիք՝ սահմանափակելով անկախ լրագրությունն ու լրատվամիջոցների բազմակարծությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment