Էվերեստի մերձակայքում բախվել է երկու ուղաթիռ․ կա զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նեպալում՝ Էվերեստի մերձակայքում, ալպինիզմով զբաղվող զբոսաշրջիկների տեղափոխող երկու ուղղաթիռների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին, հղում անելով տեղի պաշտոնյաներին. հայտնում է Associated Press-ը։

Ուղղաթիռները բախվել են 4,2 կմ բարձրության վրա՝ Ֆերիչե գյուղի մոտ։

Զոհը Հնդկաստանի 47-ամյա քաղաքացի է։ Նոր Զելանդիայի քաղաքացի զբոսաշրջիկը վնասվածքներով տեղափոխվել է Կատմանդուի հիվանդանոց։

Վնասվածքներ է ստացել նաև ուղղաթիռներից մեկի օդաչուն՝ Նեպալի քաղաքացին։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։

Այս պահին հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է եղել ուղղաթիռներում։ Դրանք պետք է ուղևորներին տեղափոխեին բազային ճամբար, որը գտնվում է 5,3 կմ բարձրության վրա։

Leave a comment