ԱՄՆ-ում մեկնարկել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

Առաջին ընտրատեղամասերը բացվել են հյուսիսարևելյան Վերմոնտ նահանգում։

Վերջին ընտրատեղամասերը կբացվեն Ալյասկայում և Վաշինգտոն նահանգում՝ Արևելյան ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին, իսկ Հավայան կղզիներում՝ ցերեկվա ժամը 12:00-ին։

Առաջին ընտրատեղամասերը կփակվեն Արևելյան ժամանակով երեկոյան ժամը 6:00-ին, երբ ակնկալվում է, որ կհրապարակվեն առաջին արդյունքները։

Այս ընտրությունների արդյունքում կորոշվեն Ներկայացուցիչների պալատի 435 և ԱՄՆ Սենատի 35 տեղերի, 39 նահանգապետերի պաշտոնների զբաղեցնողները։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական ​​կուսակցությունը մեծամասնություն կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ։

Leave a comment