Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ապագայում. Լավրով

https://arm.sputniknews.ru/20261103/mvoskvan-hujs-uni-vor-33-dzevachapvov-handipumy-kkajana-mvot-apagajum-lavrvov-108844562.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108840997_261:0:1832:1178_1920x0_80_0_0_79504c4662440f871ac518a526ea7a08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոսկվա, սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), «3+3» ձևաչափ

մոսկվա, սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), «3+3» ձևաչափ

Բաժանորդագրվել

ՌԴ նախարարն ավելի վաղ նշել էր, որ «3+3» ձևաչափը համապարփակ բնույթ է կրում և չի սահմանափակվում տարածաշրջանային համատեքստից դուրս իրականացվող որևէ նախագծով։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ«3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հանդիպում կկայանա մոտ ապագայում։ Այս մասին Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4–րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգ։ Հույս ունենք, որ այս ձևաչափով հերթական հանդիպումը կկայանա շուտով», – ասել է Լավրովը։

Ավելի վաղ ռուսաստանցի նախարարը նշել էր, որ«3+3» ձևաչափը համապարփակ բնույթ է կրում և չի սահմանափակվում որևէ նախագծով, որը նախատեսվում է իրականացնել համընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ակտիվ նպաստել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը Թբիլիսիի համար շարունակում է բաց մնալ։ Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

Խնդիրներն առանց արտաքին միջամտության լուծելը բխում է «3+3»–ի բոլոր երկրների շահերից. Բաբաև

Leave a comment