Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան հույս ունի, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հերթական հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգ։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով հերթական հանդիպումը կկայանա»,- ասել է Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։