https://arm.sputniknews.ru/20261103/ete-hhum-gazi-giny-tankana-10-vov-apa-klini-mvotavvorapes-08-gnatsh-galstjan-108843672.html
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի թանկացման սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T14:57+0400
2026-11-03T14:57+0400
2026-11-03T14:57+0400
մարտին գալստյան
գազ
գնաճ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782359_0:84:1600:984_1920x0_80_0_0_ccd52b383d57943c4558fbfcc23647ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։ «Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։ Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108782359_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6ea89458bb90c9aca3d5cee04822df44.jpg.webp
մարտին գալստյան, գազ, գնաճ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
մարտին գալստյան, գազ, գնաճ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Մարտին Գալստյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի թանկացման սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«10 տոկոսով գազի գնի թանկացումը մեր սպառողական գների ինդեքսի վրա կբերի 0.6 տոկոս գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1–0.2 տոկոսի սահմաններում»,– ասաց նա։
Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
«Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։
Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։