Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների հարցով զբաղվում ենք ամեն օր․ Սրբուհի Գալյան

Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների հարցով զբաղվում ենք ամեն օր․ Սրբուհի Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված խնդիրը այն հարցն է, որ աշխատում են՝  ոչ թե մասնավոր ֆիզիկական անձիք, այլ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի բյուջեի նախագիծը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ես որպես մասնավոր անձ, և արդարադատության նախարար որևէ մանրամասն չեմ պատրաստվում հայտնել այդ գործընթացից, բայց դա մի հարց է, որ մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»,-ասաց նա։

Leave a comment