Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ ռուբլու արտահանման արգելք, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա:
Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.
- ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։
Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։
ՌԴ նախագահը 29․09․2026 թ․ ստորագրել է համապատասխան հրամանագիրը: