ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 3-ի նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7%։ Միաժամանակ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,5%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,5%։
ԿԲ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։
Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը»։