Համաներումը պարզ և հեշտ լուծում է մեզ համար, մենք գնում ենք բարդ ճանապարհով. Գալյան

https://arm.sputniknews.ru/20261103/hamanerumy-parz-ev-hesht-lutsum-e-mez-hamar-menq-gnum-enq-bard-tshanaparhvov-galjan-108829389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103975314_86:0:1507:1066_1920x0_80_0_0_b3285dff302b190b68e1ed07ab2ba375.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

համաներում, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբուհի գալյան

համաներում, քրեակատարողական հիմնարկ (քկհ), սրբուհի գալյան

Բաժանորդագրվել

Նախարարի ներկայացրած տվյալներով` հասարակություն վերադարձած դատապարտվածների 55 տոկոսը դառնում են կրկնահանցագործներ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն համոզմանն է, որ համաներումը լավագույն լուծում չէ քրեակատարողական հիմնարկներում կենցաղային հարցերը բարելավելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե համաներումը բխում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող անձանց շահերից, ապա դա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից»,– հայտարարեց նա։

Գալյանի խոսքով` նախարարությունը նպատակաուղղված զարգացրել է պատժից վաղաժամկետ ազատ արձակման համակարգը, որպեսզի անհատական լուծումներ լինեն ու համոզվեն, որ այդ մարդկանց վերասոցիալականացումն ինչ–որ մակարդակի է հասել, որպեսզի այդ մարդկանց կարողանան վերադարձնել հասարակություն` առանց վախի, որ կրկնահանցագործություն կլինի։

Նախարարի ներկայացրած տվյալներով` հասարակություն վերադարձած դատապարտվածների 55 տոկոսը դառնում են կրկնահանցագործներ։

«Համաներումը պարզ և հեշտ լուծում է կառավարության համար, սակայն մենք կարծում ենք, որ պարզ լուծումները մեզ համար չեն, ու մենք գնում ենք բարդ ճանապարհով»,– հայտարարեց Գալյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին` առաջարկելով` եթե պատգամավորը հնարավոր է համարում համաներման կիրառումը, ապա կարող են նախագիծ գրել ու դնել շրջանառության մեջ։

Նշենք, որ ՀՀ–ում ընդհանուր քրեական գործերով վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերին: Այն նվիրված էր Էրեբունի–Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին:

Քրեակատարողական հիմնարկներից անմիջապես ազատ էր արձակվել ավելի քան 600 դատապարտյալ: Շուրջ 6500 անձանց մի մասի պատժաչափերը կրճատվել էին, իսկ շատերի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են (այդ թվում՝ պրոբացիայի ծառայության շահառուների)։

Դրանից հետո՝ 2021 թվականին, ընդունվել է նաև մասնակի/նպատակային համաներման օրենք, որը տարածվում էր բացառապես ժամկետային զինվորական ծառայությունից և զորակոչից խուսափած անձանց վրա: Դա վերաբերում էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը (Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկը) 27 տարին լրացած և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց։

Leave a comment